Ավելորդ հեղուկն օրգանիզմից դուրս բերելու 3 արդյունավետ եղանակ |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 2 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Քիչ ջուր օգտագործելու դեպքում մարդու առողջական վիճակը կարող է խիստ վատանալ: Սակայն միևնույն ժամանակ, եթե հեղուկը չափազանց շատ է լինում, առաջանում են այտուցվածություններ և մի շարք այլ բարդություններ: Սա է պատճառը, որ հարկավոր է հնարավորինս շուտ դուրս բերել ավելորդ հեղուկն օրգանիզմից:
Gogetnews.info կայքը ներկայացրել է օրգանիզմից ավելորդ հեղուկը դուրս բերելու 3 արդյունավետ եղանակ:
1. Օգտագործել ավելի քիչ աղ
Աղը պահում է ջուրն օրգանիզմում, քանի որ այն անհրաժեշտ է երիկամների արագ աշխատանքի համար: Հարկ է հիշել, որ օրվա ընթացքում կարելի է օգտագործել առավելագույնը մեկ թեյի գդալ աղ:
2. Ավելի շատ ջուր խմել
Այս մեթոդը կարող են օգտագործել միայն այն մարդիկ, որոնք չունեն երկամների աշխատանքի հետ կապված խնդիրներ, այլապես կարող են շատ վատ հետևանքներ առաջանալ:
3. Ֆիթնես կամ շոգեբաղնիք
Օրգանիզմից ավելորդ հեղուկը դուրս բերլու շատ արդյունավետ միջոց է նաև քրտնելը: Այս մեթոդը ոչ միայն կօգնեն ազատվել ավելորդ հեղուկից, այլև կմաքրի մաշկը և կօգնի նիհարել:
Նյութի աղբյուրը' Tert.am Medicine
Comentários