«Ռոստելեկոմ»-ի պարզաբանումը՝ «Պանարմենիան մեդիա գրուպ» ՓԲԸ հայտարարությանը
- Zohrap Amiryan
- 2 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Ի պատասխան «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ կողմից մամուլում 02․11․2016 տեղ գտած հայտարարության «Ռոստելեկոմը» ներկայացնում է իր պարզաբանումը, որում մասնավորապես ասվում է.
«Ինչպես հայտնի է, «Ռոստելեկոմ» հայաստանյան ցանցի միջոցով հեռուստաալիքների հեռարձակումն իրականացվում է գործընկեր հեռարձակող «Հիբրիդ Սոլյուշնզ» ՍՊ ընկերության միջոցով։
Հայկական հեռուստաալիքները մշտապես ներառված են եղել և շարունակելու են ներառված մնալ «Ռոստելեկոմի» բոլոր փաթեթներում՝ անվճար հիմունքներով։ Ընդ որում, թվով 5 հեռուստաալիքներ ներառված են «Սոցիալական» կոչվող փաթեթում, որի շրջանակներում 5 հեռուստաալիքներ՝ «Արմենիա TV», «Հայաստանի հանրային» (Հ1), «Հայկական երկրորդ» (h2), «Կենտրոն» և «Միր» հեռուստաալիքները հասանելի են բոլոր բաժանորդներին անգամ այն ժամանակ, երբ ծառայությունները պարտքի պատճառով կասեցված են։
Նոյեմբերի 1-ից «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ կողմից առանց որևէ պատճառի դադարեցվեց հեռարձակումը նաև մեր՝ «Ռոստելեկոմի» հայաստանյան ցանցում։
Հավաստիացնում ենք, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ («Ռոստելեկոմ» ապրանքանիշ) ընկերությունը կարևորում է ցանկացած բիզնես գործընթաց և մշտապես բանակցում է գործընկերների հետ՝ գործելով ՀՀ օրենսդրության շրջանականերում։
Ընկերությունը միշտ պատրաստ է մասնակցել բանակցային գործընթացներին, հատկապես, եթե դա առնչվում է ընկերության բաժանորդների շահերին և ցանկություններին։
Ի հավելում նշենք, որ «Ռոստելեկոմն» ի շահ իր բաժանորդների ակնկալում է հարցին տալ շուտափույթ լուծում և պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը խնդրի հանգուցալուծման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նյութը ' mamul.am-ի
Comments