Թուրքիան հրաժեշտ է տալիս Եվրամիությանը․ Tagesspiegel|1in.am
- 2 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ երկրի կառավարությունը ձգտում է փոխզիջման հասնել մահապատժին վերադառնալու հարցում։ Սակայն նման օրենքը կնշանակի ԵՄ անդամակցության հայտի վախճան՝ գրում է Սյուզան Գյուսթենը Tagesspiegel գերմանական թերթում։
Լրագրողը հիշեցնում է, որ Եվրամիությունը անդամակցության թեկնածուներից պահանջում է մահապատժի չեղարկում։ Եվրոպայի խորհրդում հայտարարել են, որ Էրդողանի ծրագրերը անհամատեղելի են ԵՄ-ի հետ անդամակցությանը։
Այն, որ Թուրքիան հրաժեշտ է տալիս Եվրամիությանը, վկայում է Անկարայի ընդունած մի շարք որոշումներ՝ ասվում է հոդվածում։ Մասնավորապես երկրում արգելված են քրդական ավելի քան 10 ԶԼՄ-ներ։ Բացի այդ նոր օրենքների համաձայն՝ ահաբեկչության մեջ կասկածվող անձիք իրավունք չունեն կես տարի շփվել իրենց փաստաբանների հետ։
Մանրամասները կարող եք կարդալ' 1in.am կայքում



















Комментарии