top of page

«Դու իմ ձեռքով ես գնալու… Անիծված լինի էն մայրը, որ քեզ է ծնել». Էքստրասենս Անի Մաջնունյանի մայրը՝ դ

  • Zohrap Amiryan
  • 2 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Աբրահամյանի նախագահությամբ շարունակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործի դատական քննությունը,-գրում է 1in.am կայքը:

Տուժողի իրավահաջորդը՝ Անի Մաջնունյանի մայրը, ամբաստանյալին քաղհայցի պահանջ է ներկայացնում՝ 5 միլիոն դրամի չափով: Ըստ նրա՝ այդքան գումար անհետացել է Անիի տանից՝ չհաշված ոսկեղենը, որ ենթադրյալ մարդասպանը կապել է թաշկինակի մեջ ու հափշտակել է, ապա նվիրել է Աննային, վերջինս ոսկե զարդեր է ներկայացրել նախաքննական մարմնին՝ ասելով, թե Մուշեղի կողմից են նվիրված…

Անի Մաջնունյանի մայրը պոռթկաց ու ամբաստանյալին ասաց. «Ո՞վ ա էղել քեզ հետ, հանցակիցներիդ անուններն ասա, մի՛ ստիր, ո՞ւմ պատվերն ես կատարել, ասա՛, ես չեմ մեռնելու, դու իմ ձեռքով ես գնալու… Անիծված լինի էն մայրը, որ քեզ է ծնել…»:

Մուշեղ Մխիթարյանը հակադարձեց. «Դուք եք հանցագործը, որ ինձնից հինգ միլիոն եք պահանջում…»:

Մանրամասները սկզբնաղբյուրում

Kommentit


bottom of page