Ադրբեջանը կարելի է պայթեցնել 20 րոպեում. Կոմանդոս|araratnews.am
- Zohrap Amiryan
- 2 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

ՄԱԿ-ի կանոնակարգում ասվում է, որ եթե երկրի վրա հարձակվում են կամ սպառնում են հարձակվել, ապա այն պատասխան միջոցներ կիրառելու իրավունք ունի. Ադրբեջանը միշտ հարձակվում է Հայաստանի վրա, մենք էլ պատասխան ուժ ենք կիրառում: Այս մասին Yerkramas-ի հետ հարցազրույցում ասել է Արցախյան հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը):
Կոմանդոսի խոսքով` Հայաստանը երբեք առաջինը չի խախտել հրադադարի սահմանված ռեժիմը և Ադրբեջանի հերթական հարձակման դեպքում լուրջ հարված պետք է հասցնի:
«Ադրբեջանը հերթական անգամ փորձեց հարցը լուծել ռազմական ճանապարհով: Նրանք կարծում են, որ 20 րոպեում կարող են ոչնչացնել Հայաստանը: 20 րոպեում հնարավոր է պայթեցնել ողջ Ադրբեջանը: Հայաստանի դեպքում ո’չ 20 րոպեում, ո’չ 20 օրում ոչինչ չի լինի: Պատերազմի դեպքում, իհարկե, Ադրբեջանը չի փրկվի. այդ երկրի ենթակառուցվածքները պայթյունավտանգ են»,- ընդգծել է Արկադի Տեր-Թադևոսյանը:
Նյութը ' araratnews.am-ի
Comments