Պետք է տույժեր սահմանել 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ալկոհոլ վաճառողների նկատմամբ. վարչապետ
- Zohrap Amiryan
- 3 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.
Այսօր Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացրած հանձնարարականների թվում նաև առողջ ապրելակերպին վերաբերող հանձնարարական կար: «Հասարակությունից ստանում ենք արձագանքներ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու կապակցությամբ: Իրականացված ուսումնասիրությունները բավական մտահոգիչ են: Պետք է տույժեր կիրառել 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ալկոհոլ վաճառողների նկատմամբ»,- ասաց նա և հանձնարարեց ՏԻՄ-երին պատշաճ վերահսկողություն սահմանել այդ երևույթի նկատմամբ:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
Comentarios