Ես սպորտի նախարարին խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբույժի գործով. Ռուբեն Հայրապետյան|tert.am
- Zohrap Amiryan
- 3 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Tert.am կայքը գրում է.
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Պետրոսյանին ներկայացնելուց հետո անդրադարձավ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանի այն հայտարարություններին, թե ֆուտբոլի հարցը կքննարկվի: Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ Հրաչյա Ռոստոմյանը «անկապ» խոսում է. «Սպորտի նախարարը, որ խոսում է անկապ, ֆուտբոլը սենց, ֆուտբոլը... ֆուտբոլը տենց չի ա՛յ ժողովուրդ ջան»,- ասաց Ռուբեն Հայրապետյանն ու հավելեց, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը թող զբաղվի իր գործով: «Ես նախարարին խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբույժի գործով: Նա այնքան չգիտի ֆուտբոլ, ու իրավունք չունի ֆուտբոլով զբաղվել: Եթե նա զբաղվի, ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի կողմից պատժամիջոցների կենթարկվի։ ՖԻՖԱ-ի կանոնագրքի համաձայն` նա իրավունք չունի խառնվելու ֆուտբոլի ֆեդերացիայի հարցերին»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Մանրամասները սկզբնաղբյուրում
Comments