Գրին քարտ» շահելու մասին նամակները խաբեություն են. ԱՄՆ դեսպանատունը մանրամասներ է հայտնում խաղարկութ
- Zohrap Amiryan
- 3 нояб. 2016 г.
- 4 мин. чтения

Tert.am-ը գրում է.
Գրին քարտի» խաղարկության շահողները պետք է բավարարեն ներգաղթային վիզայի ստացման համար սահմանված բոլոր այն պահանջներին, որոնք ներկայացված են «Ներգաղթի և քաղաքացիության մասին» ԱՄՆ օրենքում: Այս մասին Tert.am-ին հարցին ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:Հարցին, թե որ դեպքում է դադարում «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցելու պետության իրավունքը՝ ԱՄՆ դեսպանատնից պատասխանեցին. «Եթե որևէ երկիր դասակարգվում է որպես ներգաղթի բարձր ցուցանիշ ունեցող երկիր, ապա այդ երկրի քաղաքացիները չեն կարող մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը։«Գրին քարտի» կամ ներգաղթային վիզաների խաղարկության ծրագրի նպատակն է ներգաղթի հնարավորություն ապահովել ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիների համար: ԱՄՆ օրենսդրության շրջանակում ԱՄՆ ներգաղթի ցուցանիշը բարձր է, եթե վերջին 5 տարիների ընթացքում տվյալ երկրից ընտանիքի վերամիավորման և աշխատանքային վիզաների միջոցով ԱՄՆ ներգաղթածների ընդհանուր թիվը գերազանցում է 50.000-ը: Ամեն տարի ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը հաշվարկում է ընտանեկան ու աշխատանքային վիզաների քանակությունը, համադրում վերջին 5 տարիների ցուցանիշները, և եթե որևէ երկիր դասակարգվում է որպես ներգաղթի բարձր ցուցանիշ ունեցող, ապա այդ երկրի քաղաքացիները չեն կարող մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը: Հաշվարկները կատարվում են տարեկան կտրվածքով, ուստի՝ մասնակցության իրավունք ունեցող երկրների ցանկը կարող է տարեցտարի փոխվել»: Հարցին, թե «Գրին քարտի» խաղարկության մասնակից քաղաքացիների շրջանում կարծիքներ կան, թե շահելու ծանուցումը ստանում են էլեկտրոնային հասցեով, Հայաստանից մասնակիցները չեն շահի, եթե այլ երկրից լրացնեն մասնակցության հայտը և այլն, կապ ունի՞ այս ամենն իրականության հետ, ԱՄՆ դեսպանատնից պատասխանեցին. «Խաղարկությանը մասնակցության հայտերը կարող են ներկայացվել աշխարհի ցանկացած վայրից։ Շահողները ներգաղթային վիզայի հարցազրույց կարող են անցնել ցանկացած վայրում, որտեղ կա ԱՄՆ դեսպանատուն կամ հյուպատոսարան: Խաղարկության արդյունքների՝ շահել, չշահելու մասին պաշտոնական ծանուցումը զետեղվում է dvlottery.state.gov կայքի Entrant Status Check բաժնում, այս տարվա խաղարկության արդյունքները կայքում հասանելի կլինեն 2017թ. մայիսի 2-ից մինչև 2018թ. սեպտեմբերի 30-ը: Պետքարտուղարությունը շահողներին սովորական կամ էլեկտրոնային փոստով ծանուցումներ կամ նամակներ չի ուղարկում: Եթե էլեկտրոնային փոստով ստացել եք նամակ, որտեղ հայտնում են, որ շահել եք «Գրին քարտի խաղարկությունում», իմացեք, որ դա պետքարտուղարությունից չէ և ընդամենը խաբեություն է: Էլեկտրոնային փոստով Պետքարտուղարությունից ստացվող նամակները պարզապես ուղղորդում են դեպի Entrant Status Check բաժին՝ նոր տեղեկություններ ստանալու համար: Նաև հիշեք, որ պետքարտուղարությունը երբեք չի պահանջում գումարներ ուղարկել փոստով կամ դրամական փոխանցումների համակարգերի, օրինակ՝ Վեսթերն Յունիոնի միջոցով»: ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսարանից տրամադրած տվյալներից ելնելով Tert.am-ը վիճակագրական հաշվարկ կատարեց, համաձայն որի՝ 2007-2015 թվականներին Հայաստանից «Գրին քարտի» խաղարկությանը դիմել է 1 մլն 253 հզր 626 մարդ, իսկ 2011-2015 թվականից Հայաստանից «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցել է 507 հզր. 676 մարդ և շահել է 7710-ը: Բնակչության թվի և «Գրին քարտ» շահողների թվի հարաբերակցությամբ՝ Հայաստանը հարևան երկրների համեմատ առաջատարն է: Ըստ հյուպատոսարանի տրամադրած տվյալների՝ 2007թվականին Հայաստանից «Գրին քարտ» շահելու համար դիմել է 58հզր. 56 մարդ, Ադրբեջանից՝ 15հզր. 263 մարդ, Վրաստանից՝ 26հզր. 65 մարդ, Իրանից՝ 290 հզր. 523 մարդ, Թուրքիայից՝ 112 հզր 317 մարդ: 2008 թվականին Հայաստանից դիմել է 62 հզր 510 մարդ,Ադրբեջանից՝ 14 հզր. 960 մարդ, Վրաստանից 32հզր.196 մարդ, Թուրքիայից՝ 125հզր. 608 մարդ, Իրանից՝ 249հզր. 503 մարդ: 2009-ին Հայաստանից դիմել է 68 հզր. 201 մարդ, Ադրբեջանից՝ 15 հզր 824 մարդ, Վրաստանից՝ 32 հզր. 22 մարդ, Թուրքիայից՝ 124 հզր. 985 մարդ, Իրանից՝ 266 հզր. 526 մարդ: 2010-ին՝ Հայաստանից դիմել է 62 հզր. 51 մարդ, Ադրբեջանից՝ 16հզր. 319 մարդ, Վրաստանից՝ 31հզր. 953 մարդ, Թուրքիայից՝ 146հզր.677 մարդ, Իրանից՝ 470 հզր. 279 մարդ: ԱՄՆ հյուպատոսարանը տրամադրել է նաև 2011-2015 թվականներին Հայաստանից և հարևան երկրներից «Գրին քարտ» շահողների վիճակագրությունը: Ըստ այդմ՝ 2011-ին՝ Հայաստանից դիմել է 72հզր. 876 մարդ, «Գրին քարտ» շահել է 1,268-ը, Ադրբեջանից դիմել է 19հզր 741 մարդ և շահել է 355-ը, Իրանից դիմել է 426 հզր 505 մարդ, որից շահել է 2հզր. 819-ը, Վրաստանից դիմել է 39հզր. 253 մարդ և շահել 699-ը, Թուրքիայից 181հզր. 578մարդ, որից շահել է 2հզր. 266-ը: 2012-ին Հայաստանից դիմել է 92հզր.352 քաղաքացի և շահել 998-ը, Ադրբեջանից դիմել է 22հզր.576 քաղաքացի և շահել է 304 մարդ, Վրաստանից դիմել է 49հզր. 276 մարդ և շահել է 620-ը , Թուրքիայից դիմել է 176հզր. 711 մարդ և շահել է 3հզր. 077, Իրանից դիմել է 547հզր. 735մարդ, որից շահել է 4 հզր. 453 մարդ: 2013-ին Հայաստանից դիմել է 97 հզր. 679 մարդ, որից շահել է 1174-ը, Ադրբեջանից՝ 25 հզր. 440 մարդ, որից շահել է 373-ը, Վրաստանից դիմել է 53հզր 625 մարդ, որից 723-ը շահել է, Թուրքիայից դիմել է 228հզր 9 մարդ, որից 1807-ը շահել է, Իրանից խաղարկությանը մասնակցել է 692 հզր. 410 մարդ, որից շահել է 6հզր. 29-ը: 2014-ին Հայաստանից դիմել է 113հզր. 681 մարդ, որից շահել է 2հզր. 221-ը մարդ, Ադրբեջանից՝ 27հզր. 434 մարդ, որից 494ը շահել է, Վրաստանից դիմել է 46հզր. 451 մարդ, որից 806-ը շահել է, Թուրքիայից դիմել է 259հզր 320մարդ, որից 3հզր. 972մարդ շահել է, Իրանից դիմել է 1մլն 37հզր. 354 մարդ, որից շահել է 6հզր. 27-ը: 2015-ին Հայաստանից դիմել է 131հզր. 88 մարդ, որից 2 հզր. 49-ը շահել է, Ադրբեջանից դիմել է 29հզր. 321 մարդ, որից շահել է 454 մարդ, Վրաստանից դիմել է 53հզր. 395, որից 804-ը շահել է , Թուրքիայից դիմել է 254 հզր. 660 մարդ և շահել է 3 հզր. 688-ը, Իրանից դիմել է 932 հզր. 346 մարդ, և շահել է 4 հզր.992-ը: Նշենք, որ վերջին տվյալներով՝ 2015 թվականի տվյալներով Հայաստանի բնակչությունը կազմում է 3մլն 18հզր. 854 մարդ, Ադրբեջանի բնակչությունը 2014 թվականի տվյալներով կազմում է 9,5 մլն, 2013 թվականի տվյալներով՝ Թուրքիայի բնակչությունը կազմում է մոտ 77 մլն, 2013-ի տվյալներով՝ Իրանի բնակչությունը կազմում է մոտ՝ 81 մլն, իսկ Վրաստանի բնակչությունը կազմում է 3 մլն 800 հզր՝ 2015 թվականի տվյալներով:
Comments