top of page

Հնդկաստանում գոյություն ունեն «մանկական ֆերմաներ», որտեղ աղքատ կանայք իրենց արգանդում կրում են հարու

  • Zohrap Amiryan
  • 3 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Mamul.am-ը գրում է.

Սուրոգատ՝ փոխնակ մայրությունը Հնդկաստանում ծաղկում ապրող բիզնեսներից մեկն է։ Աշխարհի տարբեր անկյուններում ապրող ամուսնական զույգերը, որ երեխա ունենալ չեն կարող, փոխնակ մայր դառնալու առաջարկով դիմում են աղքատ հնդկուհիներին, քանի որ այդ ծառայությունը Հնդկաստանում ավելի մատչելի է, քան այլ երկրներում։ Բացի այդ, բազմաթիվ երկրներում այն արգելված է:

Օրինակ՝ Հնդկաստանի Անանդոմ քաղաքի Ականաշա կլինիկայում փոխնակ մայրերի միջոցով երեխա ունենալը 30 հազար դոլար արժե։ Ի դեպ, այդ գումարից միայն 8 հազար դոլարն է բաժին հասնում փոխնակ մորը։ Հաշվի առնելով Հնդկաստանում տիրող ծայրաստիճան չքավորությունն` այդ վարձատրության հաշվին ուրիշի համար երեխա ծննդաբերել ցանկացող կանանց թիվը շատ մեծ է։ Նրանք այդկերպ փորձում են լրացնել ընտանեկան աղքատիկ դրամագլուխը, թեև նրանց ծանր «աշխատանքի» պտուղներն ամուսինները հաճախ մսխում են սեփական հաճույքների համար:

Comments


bottom of page