4 մթերք, որոնք չի կարելի տաքացնել|med.news.am
- Zohrap Amiryan
- 3 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Որոշ պատրաստված մթերքներ ավելի լավ է սառը ուտել, քան կրկնակի տաքացնել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք կրկնակի ջերմային մշակում անցնելու դեպքում կորցնում են օգտակար հատկությունները կամ նույնիսկ վտանգավոր դառնում առողջության համար:
Խաշած բազուկ
Ըստ մասնագետների՝ խաշած բազուկը ցանկալի է չտաքացնել: Եփելուց հետո այն արդեն կորցնում է վիտամինների մի մասը, իսկ տաքացնելուց հետո այն գրեթե անօգուտ է դառնում:
Միս եւ ձուկ
Միսն ու ձուկը, որպես մեծ քանակությամբ սպիտակուցներ պարունակող մթերքներ, նույնպես պետք չէ կրկնակի ջերմային մշակման ենթարկել: Տաքացված միսը կորցնում է համային հատկություններն ու օգտակար դյուրին յուրացվող սպիտակուցները: Նման մսի օգտագործումը կարող է հանգեցնել նյութափոխանակության խախտման, գազերի առաջացման, ինչպես նաեւ ստամոքսում ծանրություն առաջացնել:
Ձու
Պետք չէ տաքացնել նաեւ խաշած ձուն կան պատրաստված ձվածեղը, քանի որ կրկնակի ջերմային մշակում անցնելիս օգտակար միկրոտարրերի մակարդակը կտրուկ նվազում է, նաեւ մեծանում է թունավոր տարրերի արտադրման վտանգը:
Սունկ
Պատրաստված սունկը, մասնագետների խոսքով, նույնպես ցանկալի է սառն ուտել: Տաքացված սունկը կարող է բացասաբար անդրադառնալ ինքնազգացողության վրա:
Comentarios