top of page

Զիմբաբվեում կոկորդիլոսը հարձակվել է հյուրանոցի բնակիչների վրա (տեսանյութ)|tert.am

  • Zohrap Amiryan
  • 2 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Զիմբաբվեի հյուրանոցներից մեկում ոչ մեծ չափսի կոկորդիլոսը հարձակվել է լողավազանում հանգստացողների վրա: Lenta.ru-ի փոխանցմամբ` վերահսկողության տեսախցիկի նկարահանած նախնական տեսանյութը YouTube-ում 1.7 մլն դիտում է հավաքել:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է երկկենցաղը աննկատ մոտենում լողավազանին, որտեղ գտնվում էին երիտասարդ կինն ու տղամարդը, և ցատկում ջուրը: Երիտասարդը շուտափույտ դուրս է ցատկում լողավազանից, որից հետո կոկորդիլոսը փորձում է հարձակվել կնոջ վրա, սակայն օգնության է հասնում հյուրանոցի մեկ այլ բնակիչ և շեղում կոկորդիլոսի ուշադրությունը, որպեսզի կինը կարողանա դուրս գալ լողավազանից: Նշվում է, որ գիշատիչը հասցրել է կծել երիտասարդ կնոջ ձեռքը, սակայն ստացված վնասվածքը լուրջ չէ: Երկկենցաղի հետագա ճակատագիրն անհայտ է:

Նյութի ' tert.am

Comentários


bottom of page