Поиск
Գերմանական դատարանը տուգանել է Հայոց ցեղասպանության բանաձևի համահեղինակ Օզդեմիրին վիրավորողներին|arm
- Zohrap Amiryan
- 3 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Armedia.am-ը գրում է.
Գերմանական դատարանը տուգանել է 2 անձի, որոնք վիրավորել և սպառնացել են Գերմանիայի խորհրդարանի պատգամավորներ Ջեմ Օզդեմիրին և Սևիմ Դաղդելենին:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «Deutsche Welle» գերմանական լրատվականի թուրքական ծառայությանը «Կանաչների կուսակցության» համանախագահ Օզդեմիրը և «Ձախերի կուսակցությունը» ներկայացնող Դաղդելենը, Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման պատճառով սոցմեդիայում ատելության և վիրավորանքների թիրախ են դարձել:
Նշվում է, որ վիրավորանք հասցնող թուրքերից մեկը տուգանվել է 600, մյուսը՝ 700 եվրոյով:
Commentaires