top of page

Բրոնխիտի դեմ պայքարող լավագույն տնային դեղամիջոցը |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 3 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Healthy Life Idea-ը ներկայացրել է բրոնխիտի բուժման բաղադրատոմս, որը շատ է կիրառվում ժողովրդական բժշկության մեջ: Այն պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են`

- 50 գրամ եզան լեզվի տերև,

- 20 գրամ եղինջ,

- 5-7 ընկույզ,

- 30 գրամ շագանակագույն շաքարավազ,

- 0.5 կգ մեղր:

Պատրաստման եղանակը:

Անհրաժեշտ է լավ լվացած եզան լեզվի տերևները, եղինջը և ջարդված կեղևով ընկույզը (այնպես, որ ընկույզը բաց լինի, բայց ոչ կեղևազատված) լցնել 1 լիտր ջրի մեջ: 30 րոպե եփելուց հետո պետք է այն վերցնել կրակից, թողնել` զովանա, որից հետո պետք է քամել հեղուկը, ավելացնել 30 գրամ շաքարավազը և մեղրը: Պետք է լավ խառնել մինչև թթվասերի խտության զանգված ստացվի, ապա 24 ժամ պահել մութ և զով վայրում: Մեկ օր հետո խառնուրդը պատրաստ է օգտագործման համար:

Չափաբաժինը մեծահասակների համար` 1 ճաշի գդալ առավոտյան և երեկոյան: Չափաբաժինը երեխաների համար` 1 թեյի գդալ առավոտյան և երեկոյան:

նյութը 'med.tert.am

Comments


bottom of page