Գուսան Արամ Ասատրյանն Ազնավուրին, Կոմիտասին, Մոնթեին ոչնչով չի զիջում. Արտաշ Ասատրյան
- Zohrap Amiryan
- 3 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Asekose.am-կայքը գրում է.
Այն մարդիկ, ովքեր չարախոսում են ու վատ են արձագանքում հորս`Արամ Ասատրյանի անունով փողոց անվանակոչելուն, պետք է ասեմ, որ նրանք փոքրամասնություն են: Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերն ուրախ են այս փաստի առիթով: Վստահ կարող եմ ասել, որ որոշ մարդկանց վատ արձագանքը միայն նախանձի նշան է»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Արտաշ Ասատրյանը`անդրադառնալով Էջմիածնի փողոցներից մեկն իր հոր` Արամ Ասատրյանի անունով կոչելուն ու դրա շուրջ բարձրացած քննադատությունների ալիքին:
Արտաշի խոսքով` իր հայրն այն մարդն է եղել, ով բազմաթիվ ընտանիքների է ուրախացրել, ամուսնացրել, և չի կարելի նման մարդու մասին վատ կերպ արտահայտվել:
Արտաշը նշեց, որ Էջմիածնի փողոցներից մեկն անվանակոչվել է իր հոր անունով բացառապես ժողովրդի պահանջով ու ցանկությամբ.
«Մինչ Էջմիածնի քաղաքապետի որոշումը, ժողովուրդն ինքն այդ փողոցն անվանակոչել էր Արամի անունով: Մինչ այս եթե դուք գործով լինեիք Էջմիածնում, ինչ-որ պատվեր անեիք կամ հասցե հարցնեիք, միանշանակ իմացեք, որ բոլոր մարդիկ հորս անունով կնշեին փողոցը: Իսկ ես շնորհակալ եմ իմ ընկերոջը, մեր քաղաքապետին, ով ժողովրդի ցանկությունը դարձրեց իրականություն»:
Երգիչն անդրադարձավ նաև երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի այն դիտարկմանը, ըստ որի` մեր ժողովրդի մեծ մասի տգիտության արդյունքն է, որ Արամ Ասատրյանի անունով փողոց է անվանակոչվել.
«Չգիտեմ` Ռուբեն Հախվերդյանն ինչու է այսպես արտահայտվել, համենայն դեպս ես իրեն միայն առողջություն եմ ցանկանում: Թող միշտ իր ընտանիքի գլխից անպակաս լինի, իսկ մնացածի մասին ինքն ավելորդ բաներ խոսելու իրավունք չունի»:
Զրույցի վերջում Արտաշը անդրադարձավ նաև այն խոսակցություններին, որոնց համաձայն` չի կարելի նույն հարթության վրա դնել Արամ Ասատրյանին, Շարլ Ազնավուրին, Կոմիտասին, Մոնթեին, Արամ Խաչատրյանին և այլ մեծություններին:
Մանրամասները սկզբնաղբյուրում
コメント