Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել Վլադիմիր Գասպարյանին ու Արփինե Հովհաննիսյանին|1in.am
- Zohrap Amiryan
- 3 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Կառավարության այսoրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին,-այս մասին տեղեկացանք 1in.am կայքից:
Նա ոստիկանապետին հանձնարարել է բանակցել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հետ եւ մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձեւով պայմանավորված՝ վերոնշյալ ընկերության գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական ամբողջ տնօրինումը եւ կառավարումը անցնեն պետական կառույցներին: «Երկրորդ՝ ՀՀ ֆինանսների նախարարին եւ արդարադատության նախարարին՝ աջակցել Երեւանի քաղաքապետարանին «Փարքինգ սիթի սերվիս» եւ «Լոկա Տոր» ՓԲԸ-ի հետ բանակցություններում, եւ մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումները, որպեսզի սեփականության ձեւով պայմանավորված՝ նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումն անցնեն համայնքային կառույցներին»,- հանձնարարեց վարչապետը:
Ապօրինի հարստացման նախագծի քրեականացման մասին նախագծի հետ միասին, ըստ նրա, անհրաժեշտ է ներկայացնել կանխիկ գործառույթները սահմանափակող նախագիծ:
«Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճը էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Հանձնարարում եմ արդարադատության նախարարին երկշաբաթյա ժամկետում նախագիծը ներկայացնել կառավարությանը, խոսքը գնում է Ապօրինի հարստացման քրեականացման նախագծին»,- ասաց վարչապետը:
«Հանձնարարում եմ արդարադատության նախարարին՝ մեկամսյա ժամկետում ներկայացնել օրենսդրական նախագիծ»,- նշեց նա:
Մանրամասները սկզբնաղբյուրում
Comments