Поиск
Կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել|araratnews.am
- Zohrap Amiryan
- 3 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Նոյեմբերի 2-ին, ժամը 16.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արցախի պողոտայում գտնվող թիվ մեկ կահույքի արտադրամասում:
Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի թիվ 37/1 հասցեում գտնվող նախկին կահույքի արտադրամասի տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.19-ին, մարվել՝ 18.26-ին:
Փայտի չորացման արտադրամասում այրվել է մոտ 2 խմ տախտակ:
Նյութը ' araratnews.am-ի
Comments