ԻՊ-ի առաջնորդը կոչ է արել գրավել Թուրքիան. Reuters
- Zohrap Amiryan
- 3 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին իր հղած ձայնագրությունում անդրադարձել է նաև Թուրքիային, գրում է Reuters գործակալությունը։
Աբու Բաքր ալ Բաղդադին կոչ է արել ԻՊ գրոհայիններին գրավել Թուրքիան:
«Այլևս կարող եք ձեր ներսի ատելությունը թափել թուրք զինվորների վրա: Այսուհետ Թուրքիան դառնում է ձեր ջիհադի հիմնական թիրախներից մեկը, գրավե՛ք այն, վա՛խ տարածեք այն վայրերում, որտեղ նրանք իրենց ապահով են զգում», - հայտարարել է ԻՊ առաջնորդը:
Ալ Բաղդադին նաև կոչ է արել Մոսուլի բնակիչներին պայքարել «թշնամիների դեմ», իսկ ԻՊ գրոհայիններին՝ «անհավատների համար գիշերը ցերեկ դարձնել, նրանց հողերում քաոս ստեղծել ու այնպես անել, որ նրանց արյունը գետերով հոսի»: Աղբյուրը նկատում է, որ ուղերձն Ալ Բաղդադիի առաջին հայտարարությունն է հոկտեմբերի 17-ին իրաքյան կառավարական բանակի, քրդական զորամիավորումների և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի համատեղ ջանքերով Մոսուլի ազատագրմանն ուղղված լայնամասշտաբ գործողության մեկնարկից ի վեր:
Մանրամասները ' tert.am կայքում
コメント