Բժիշկները պարզել են, թե որոնք են ընկույզների ամենաօգտակար տեսակները |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 3 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Ընկույզներն ամբողջ աշխարհում տարածված սննդամթերք են, ուստի բժիշկները որոշել են պատմել, թե որոնք են դրանցից ամենաօգտակարները: Հնդկական ընկույզը համարվում է վիտամինների պաշար (B1, B2, A): Բացի այդ, այն նաև պարունակում է մի շարք հանքանյութեր, ինչպիսիք են երկաթը, ֆոսֆորն ու ցինկը:
Պիստակներն իրենց կալորիականությամբ նման են հնդկական ընկույզներին և հարուստ են մի շարք օգտակար միկրոտարրերով (ֆոլաթթու, կալցիում, մագնեզիում և այլն):
Պեկանները շատ տարածված են Հյուսիսային Ամերիկայում, որտեղ էլ աճում են: Արտաքնապես ընկույզի այս տեսակը նման է հունական ընկույզին և պարունակում է վիտամիններ (E, B, A), մեծ քանակությամբ կալցիում և ֆոսֆոր: Մարդիկ ամենից երկար ժամանակ օգտագործում են հենց հունական ընկույզը, որն իր բաղադրությամբ նման է պեկանին:
Կարելի է նաև ընդգծել շագանակները, որոնք չի կարելի ուտել հում վիճակում և կոկոսյան ընկույզը: Շատ ավելի տարածված ու հասանելի է գետնանուշը, իսկ նուշը համարվում է «հարուստ» ընկույզ:
Նյութը ' Tert.am Medicine-ի
Comentários