«Պոբեդան» հրաժարվում է դեպի Երևան չվերթներից. ՏԱՍՍ
- Zohrap Amiryan
- 3 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Aravot.am-ը գրում է.
Ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը պատրաստվում է հրաժարվել դեպի Երևան չվերթներից: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերությունում իր աղբյուրը: Ըստ այդ տեղեկատվության՝ պատճառը Երևանի օդանավակայանում ուղևորների համար ծառայությունների բարձր սակագներն են: «Մենք որոշել ենք հրաժարվել դեպի Երևան թռիչքներից՝ օդանավակայանում ուղևորների սպասարկման անընդունելի բարձր գների պատճառով: «Զվարթնոցում» այն կազմում է մեկ անձի համար 50 եվրո, ինչն ավելին է, քան մեր սակագինը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրը նշել է, որ «Պոբեդայի» արտասահմանյան ցանցում օդանավակայաններում ուղևորների սպասարկման միջին սակագինը կազմում է մեկ անձի համար 10 եվրո, իսկ որոշ օդանավակայաններում անգամ անվճար է: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
Comentários