top of page

Վարչապետը հանձնարարականներ տվեց արագաչափերից առաջացող ֆինանսական հոսքերը պետական կառույցներին հանձնե

  • Zohrap Amiryan
  • 3 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Բանակցել «Սիքյուրիթի դրիմ» ՍՊ ընկերության հետ և մեկ շաբաթում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի այդ ընկերության գործառույթները, այդ թվում ֆիանսական հոսքերի կառավարումն ամբողջությամբ անցնի պետական կառույցներին»,-Կառավարության ընթացող նիստում ՀՀ ոստիկանապետին նման հանձնարարական տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Ոստիկանապետն անհրաժեշտության դեպքում կարող է բանակցություններում ներգրավել արդարադատության ու ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչներին:

Վարչապետի հաջորդ հանձնարարականի հասցեատերերը ֆինանսների ու արդարադատության նախարարներն էին. «Աջակցել Երևանի քաղաքապետին «Փարկինք սիթի սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցություններին, մեկշաբթյա ժամկետում ներկայացնելով իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում ֆինանսական հոսքերի ամբողջական կառավարումն ու տնօրինումն անցնեն համայնքային կառույցներին»: Կառավարության ղեկավարի երրորդ հանձնարարականն ուղղված էր ոստիկնապետին. «Մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգ՝ սահմանելով հստակ ժամկետներ և չափելի, էական արդյունքներ: Շահագրիգիռ պետական ու համայնքային մարմիների հետ համատեղ ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության ու վճարովի ավտոկայանատեղիների կանոնակարգման ծառայությունների մատուցման ոլորտում անհրաժեշտ որակական նոր չափանիշների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ»:

Ամբողջական նյութը կարող եք կարդալ' slaq.am կայքում

Kommentare


bottom of page