Վիզաների կենտրոնում ինչ-որ աղջիկներ նստած սկրեպ են խփում ու փող են գանձում». Նաիրա Զոհրաբյան|tert.am
- Zohrap Amiryan
- 3 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

ՀՀ քաղաքացիներին սպասարկող վիզաների կենտրոնը ավելորդ գումարներ է գանձում հանրությունից: ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ այն «չարաբաստիկ կանտորա է, որտեղ ՀՀ քաղաքացիներին ենթարկում են նվաստացման խայտառակ րիտուալի»,-գրում է tert.am կայքը: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ մարդիկ երեխաները գրկին ժամերով սպասում են, որ վիզա ստանան: Ավելին, Զոհրաբյանի խոսքով, անհեթեթ գումարներ են գանձվում «սկրեպ խփելու համար, որովհետև ինչ-որ աղջիկներ նստած սկրեպ են խփում ու գումարներ վերցնում»: Պատգամավորը հիշեցրեց, որ ժամանակին Հայաստանը վավերացրել էր վիզաների դյուրացման մասին ծրագիր, բայց դրանից հետո ԵՄ երկրներ վիզա ստանալու գործընթացը տասնապատիկ բարդացվեց, նվաստացման «րիտուալներ» ներառվեցին: Պատասխանելով հարցին արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը նշեց, որ ՀՀ-ԵՄ միջև բանակցվող նոր շրջանակային փաստաթղթի ստորագրումից հետո տևական ժամանակ կպահանջվի, որպեսզի ԵՄ անդամ բոլոր երկրները վավերացնեն այն, ինչը հնարավորություն կտա Հայաստանին ժամանակն օգտագործել համաձայնագրով նախատեսված կետերը կյանքի կոչելու համար:
Մանրամասները սկզբնաղբյուրում
Comments