top of page

Հավկիթների օգտագործումը նվազեցնում է գլխուղեղի կաթվածի հավանականությունը 12%-ով |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 3 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Մի խումբ ամերիկացի գիտնականների պնդմամբ՝ տարեց հասակում գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը 12%-ով նվազեցնելու համար հարկավոր է օգտագործել մի շատ պարզ մթերք՝ ձու: Մասնագետները վստահ են, որ օրական ընդամենը մեկ հավկիթը կօգնի զգալիորեն նվազեցնել այդ ծանր հիվանդության հավանականությունը:

Գիտնականներն ուսումնասիրել են հավկիթների հատկությունները և եկել են այն եզրահանգման, որ դրանց բաղադրության մեջ կան հակաօքսիդանտներ, որոնք կարող են նվազեցնել բորբոքումները և իջեցնել թթվածնի գործադրած ճնշումը գլխուղեղի հյուսվածքների վրա: Փորձագետների խոսքով՝ հետագայում դա կօգնի նվազեցնել կաթվածի առաջացման հավանականությունը:

Գիտափորձերին մասնակցել է ԱՄՆ-ում բնակվող 300 հազար կամավոր, որոնց առողջական վիճակին բժիշկները հետևել են 6 տարի: Պարզվել է՝ օրական մեկ հավկիթ օգտագործողների մոտ տարեց հասակում 12%-ով ցածր էր կաթվածի առաջացման հավանականությունը: Բացի այդ, նրանց մոտ 10%-ով ցածր էր նաև սրտի կորոնար հիվանդության առաջացման հավանականությունը:

Հետաքրքիր է, որ հավկիթի միջոցով գլխուղեղի կաթվածի կանխարգելումն ավելի հաջող է եղել տղամարդկանց դեպքում (15%), քան կանանց (8%), սակայն կորոնար հիվանդության կանխարգելման ժամանակ պատկերը հակառակն էր: Կանանց մոտ հիվանդության առաջացման հավանականությունը նվազել է 19%-ով, մինչդեռ տղամարդկանց մոտ՝ ընդամենը 2%-ով:

Comments


bottom of page