top of page

Խուրման օգնում է պայքարել լուծի, գիշերամիզության և մի շարք այլ հիվանդությունների դեմ |Tert.am Medici

  • Zohrap Amiryan
  • 4 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Խուրման վիտամինների իսկական «պահոց» է: Խուրմայի չորացրած պտուղներն օգտագործվում են հիպերտոնիկ հիվանդությունների բուժման համար(ուտել օրական 2-3 հատ): Խուրմայի պտուղներն օգնում են հաղթահարել աղեստամոքսային տրակտի խնդիրները: Լուծի դեպքում անհրաժեշտ է 6 հասուն պտուղները կտրատել, վրան ավելացնել 3 բաժակ եռացրած ջուր, տարան ծածկել կափարիչով և թողնել կես ժամ: Սառեցնել և օգտագործել 1 բաժակ՝ ամեն 2-4 ժամը մեկ:

Այն հանդիսանում է քաղցկեղի, թոքային հիվանդությունների և երիկամային քարերի առաջացման կանխարգելիչ: Օժտված է միզամուղ և տոնուսավորող հատկություններով, խորհուրդ է տրվում ներվային խանգարումների ու վատ տրամադրության դեպքում: Ասում են, որ խուրմայի սիրահարները հաճախ դառնում են երկարակյացներ:

Նախաճաշին խուրմա ուտելը բարձրացնում է մտավոր աշխատունակությունը: Այն խորհուրդ է տրվում նրանց, ովքեր պայքարում են ավել քաշի դեմ(չնայած քաղցր համին՝ խուրման պարունակում է քիչ կալորիաներ): Խուրմայի պտուղների կոթուններն օգտագործվում է գիշերամիզության և տարիքային միզուղիների անզսպության դեպքում: 1 ճաշի գդալ մանրացված խուրմայի պտուղների կոթունների վրա ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, եփել 10 րոպե և թրմել 1 ժամ: Օգտագործել 1/3 բաժակ՝ օրական 2 անգամ:

Նյութը ' Tert.am Medicine

Comments


bottom of page