8 զոհ և 100-ից ավելի վիրավոր. Թուրքիայում խիստ լարված և պայթյունավտանգ իրավիճակ է|mamul.am
- Zohrap Amiryan
- 4 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Mamul.am-ը գրում է.
Առավոտյան Դիարբեքիրում (հին Ամիդ կամ Տիգրանակերտ քաղաք) հնչած պայթյունի զոհերի թիվը հասել է 8-ի, կա ավելի քան 100 վիրավոր: Թուրք-քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը հայտնում է, որ Թուրքիայում այսօր վաղ առավոտվանից լարված իրավիճակ է: «Ըստ պաշտոնական հաղորդագրության` սպանվել է 3 ոստիկան և 5 քաղաքացիական անձ: Պայթունը տեղի է ունեցել Դիարբեքիրի Բաղլար թաղամասում ոստիկանության շենքի հարևանությամբ: Մինչ շտապ օգնության մեքենաներն աշխատելիս են եղել դեպքի վայրում, լրատվամիջոցները լուր են ստացել, որ այլ թաղամասում ևս պայթուն է տեղի ունեցել: Վարչապետի հանձնարարականով` բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին հանել են քաղաքից, իսկ մնացողների համար պետությունը պատասխանատվություն չի կրում»: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, լարված իրադրությամբ պայմանավորված` Թուրքիայում, հատկապես քրդաբնակ բնակավայրերում, դադարեցվել է ինտերնետային մուտքը որոշ սոցիալական ցանցեր, հատկապես արգելափակվել է մուտքը WhatsApp, Twitter, YouTube և Facebook:
«Իգդիրում այս պահին խուզարկություներ են ընթանում քուրդ բնակչության տներում: Առգրավվում են համակարգիչներ, բջջային հեռախոսներ և պլանշետներ»,- հայտնում է փորձագետը:
Comentários