top of page

5 հետաքրքիր փաստ կանանց կրծքերի մասին |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 4 нояб. 2016 г.
  • 2 мин. чтения

Գաղտնիք չէ, որ տղամարդկանց դուր է գալիս կանանց կուրծքը, սակայն արական սեռի ներկայացուցիչների մեծ մասը գրեթե ոչինչ չգիտի դրա մասին: Menshealth.com-ը ներկայացրել է 5 հետաքրքիր փաստ կանանց կրծքի մասին, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր տղամարդ:

1. Կրծքի չափերը փոխվում են

Դաշտանից 1-2 շաբաթ առաջ հորմոնների մակարդակը կանանց օրգանիզմում բարձրանում է և կուրծքը մեծանում է, ինչը հնարավորություն է տալիս տղամարդկանց միշտ գլխի ընկել, թե երբ է սկսվում իրենց զուգընկերուհու դաշտանայի ցիկլը: Սակայն այս ընթացքում հարկավոր է շատ զգույշ լինել, քանի որ երբեմն կուրծքը շատ զգայուն է դառնում:

2. Գոյություն ունի կրծքի օրգազմ

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանանց կրծքի և սեռական օրգանների միջև կա անմիջական նյարդային կապ: Գիտափորձերին մասնակցած 213 կանանց 29%-ը հայտարարել է, որ ունեցել է «պտուկների օրգազմը», ինչը նշանակում է, որ ճիշտ հպումներն ու համբույրները կարող են հասցնել կնոջը օրգազմի: Պարզապես հարկավոր է մի փոքր համբերատար լինել, քանի որ դրա համար միջինում անհրաժեշտ է 20 րոպե:

3. Պետք չէ ուշադրությունը կենտրոնացնել միայն պտուկների վրա

Չնայած, որ կանայք սիրում են «պտուկների օրգազմ» ստանալ, դրանք կրծքի ամենազգայուն հատվածը չեն, ուստի պետք չէ ուշադրությունը կենտրոնացնել միայն դրանց վրա:

4. Մի կուրծքը կարող է մյուսից մեծ լինել

Կրծքերի մեջ մի փոքր անհամաչափությունը հանդիպում է կանանց 25%-ի մոտ և ոչ մի վտանգ չի ներկայացնում: Սակայն եթե մեկը մյուսից ավելի զգայուն է կամ կան կարծրացած հատվածներ կամ այտուցվածություն, ապա դա կարող է լինել առողջական որևէ խնդրի ախտանշան:

5. Կանանց երբեմն հարկավոր է հուշել

Եթե տղամարդը նկատում է, որ կնոջ կրծքի հետ որևէ տարօրինակ բան է տեղի ունենում, ապա հարկավոր է խորհուրդ տալ կնոջը դիմել բժշկի: Կոշտացումների մեծ մասը լինում է բարորակ և պայմանավորված է լինում հորմոնալ փոփոխություններով, սակայն ցանկալի է մեկ անգամ ստուգվել և համոզվել, քան անընդհատ անհանգստանալ:

Կանայք պետք է կրծքի բուժզննում անցնեն տարին առնվազն մեկ անգամ: Հատկապես պետք է ուշադիր լինեն այն կանաք, որոնց ընտանիքում եղել են կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր:

Նյութը ' Tert.am Medicine

Комментарии


bottom of page