Լոռու մարզում 15-ամյա աղջկան սեռական բռնության ենթարկելու համար ձերբակալվել է աղջկա քրոջ ամուսինը. Ք
- Zohrap Amiryan
- 4 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս աղջկան բռնաբարելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, անչափահասի նկատմամբ կիրառված սեռական բռնության մասին ահազանգն ստացվել է տուժածից և անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Քննության նախնական տվյալներով՝ 2001 թ. ծնված աղջիկը սեռական ոտնձգության է ենթարկվել քրոջ ամուսնու կողմից։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, անչափահաս աղջիկը ճանաչվել է տուժող: Կասկածյալը ձերբակալվել է։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
Comments