Դավիթաշենում տեղի ունեցած ՃՏՊ-ի 7 վիրավորներից մեկը՝ 26-ամյա ուղևորուհին, մահացել է. shamshyan.com
- Zohrap Amiryan
- 4 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ,-գրում է shamshyan.com կայքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրաող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է՝ երեկ՝ նոյեմբերի 3-ին, Երևանում, Դավիթաշեն վարչական շրջանում՝ Ադորա ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 7 հոգի տեղափոխվել էին Արմենիա բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր հիվանդանոցում մահացել է վիրավորներից 26-ամյա Մարինե Կարապետյանը:
ՄանրամՆյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Opel-ը վարել է Զովունի գյուղի բնակիչ, 34-ամյա Գառնիկ Կարապետյանը, Mercedes մակնիշի 30 AV 505 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի Ֆուչիկի փողոցի բնակիչ, 35-ամյա Միքայել Մովսիսյանը, Mercedes մակնիշի 91 ՍF 091 համարանիշի ավտեմեքենան վարել է Երևան քաղաքի Մարտիկյան փողոցի բնակիչ, 25-ամյա Մինաս Հակոբյանը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
Comments