Մաուրինյուն պատասխանել է Մխիթարյանի մասին ադրբեջանցի լրագրողի հարցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ|armedia.am
- Zohrap Amiryan
- 4 нояб. 2016 г.
- 1 мин. чтения
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպա լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Ֆեներբախչեի» հետ արտագնա խաղից հետո (2:1) խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և իր թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին` պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին:
«Հենրիխ մխիթարյանը պետք է ավելին անի, դա շատ պարզ է: Մենք մեծ ակնկալիքներ ունենք և շատ խաղացողներ նրա դիրքում: Մխիթարյանը պետք է Մատայից, Լինգարդից և Մարսիալից լավ խաղա: Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է, որ խաղան այն ֆուտբոլիստները, ովքեր կարող են ավելի շատ օգնել թիմին, ես բացառություն չեմ», - Մոուրինյուի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Երկարատև բացակայությունից հետո Մխիթարյանը հայտավորված էր «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում և փոխարինման մտավ հանդիպման 61-րդ րոպեին:
Ադրբեջանցի լրագրողի հարցը՝ 6:40 րոպեից:
Նյութը ' Armedia.am-ի
Commentaires