Поиск
Արտակարգ դեպք Երևանում. 30-ամյա կինը, ով ոտքերով հարվածել ու կոտրել է «Լա Սկալա» ակումբի ապակիները,
- Zohrap Amiryan
- 4 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 3-ին, գիշերը ժամը 01։00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ, 30-ամյա Անահիտ Հարությունյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնի պահպանության բաժնի աշխատակիցները Տերյան փողոցի 91/1 հասցեում գործող «Լա Սկալա» ակումբի մոտ նկատել են, որ վերջինս ոտքերով հարվածում է ակումբի դռանը և կոտրում է ապակիները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խուզարկությամբ Ա. Հարությունյանի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի գազային ատրճանակ։
Մանրամասները սկզբնաղբյուրում
Comments