«Պոռնիկները պետք է տառապեն» ռուսական նախագիծը Համացանցում «ռումբ» է դարձել|News.am
- Zohrap Amiryan
- 4 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

News.am-ը գրում է.
«Պոռնիկները պետք է տառապեն» ռուսական նախագիծը համացանցի «ռումբ» է դարձել։ Նախագծի նպատակն է՝ բացահայտել առցանց-մարմնավաճառներին. աղջիկների, որոնք էրոտիկ վիդեոկայքերում գումարի դիմաց մերկանում են:
Life-ը գտել է նման ցանցերից մեկը, որոնք կանխամտածված բացահայտում են մեծահասակների համար կայքերից աղջիկների ինքնությունը՝ տեսագրելով այդ գործընթացը: Նախագծի մասնակիցներն իրենք թաքցնում են իրենց իրական դեմքն ու անունները:
«Ես բարոյականություն չեմ քարոզում զանգվածներին եւ չեն փորձում արմատախիլ անել նման գործունեությունը, քանի որ դա ինձ պետք չէ,- հայտարարել է ոմն Օլյա Ավդեեւա:- Պարզապես չեմ սիրում հիմար մարդկանց, իսկ եթե մարդը վիդեոչաթ է գնում, նշանակում է՝ ուրիշ ոչնչի ունակ չէ: Այդ մարդը չի կարողանում նույնիսկ հարկ եղածին պես քողարկել իր անձը: Ուրեմն թող վճարի դրա համար: Ես հրապարակում եմ միայն այն տեղեկությունը, որը կարելի է գտնել համացանցում, միայն զվարճանալու համար: Ինձ դուր է գալիս հետեւել աղջիկների արձագանքին, երբ գտնում են նրանց իրական էջերը: Ինձ նաեւ ընթացքն է հետաքրքիր: Այս զբաղմունքն ինձ հաճույք է պատճառում, ես չեմ վաստակում այդ աղջիկների միջոցով, շանտաժի չեմ ենթարկում նրանց, պարզապես զվարճանում եմ եւ զվարճացնում մարդկանց, ովքեր դիտում են դա: Ես ոչ մի այնպիսի բան չեմ արել, ինչի համար ինձ կարելի է պատասխանատվության ենթարկել: Այն ամենը, ինչ ես հրապարակում եմ, կազմված է հենց սոցցանցերում մարդկանց ներկայացրած տեղեկությունից: Ես միայն հավաքում են այդ տեղեկություններն ու վերլուծում, ինչ-որ եզրահանգում անում: Ես սրանով զբաղվում եմ արդեն շուրջ 2 տարի, եւ մինչեւ հիմա, սպառնալիքներից բացի, ուրիշ ոչինչ տեղի չի ունեցել»,- գրել է նա:
Comments