Կանաչ փխալի
- Zohrap Amiryan
- 4 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Պատրաստեք կանաչ փխալի հետևյալ բաղադրատոմսով
Կանաչ փխալի Վրացական Աղցան է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Վրացական խոհանոցում բանջարեղենով մի ուտեստ կա, որ կարելի է պատրաստել ողջ տարին: Այն բաղկացած է 2 մասից՝ սոուսից և բանջարեղենից: Սոուսը միշտ նույնն է, իսկ բանջարեղենը՝ տարվա եղանակի հետ, փոխվում է. Սպանախ, կանաչ լոբի, բազուկ, կարմիր պղպեղ, կաղամբ:
Ինչպես պատրաստել կանաչ փխալի
Սպանախի տերևներն ու ցողուններն առանձնացնել: Սպանախի ցողունները տերևներից երկար են եփվում, այդ պատճառով՝ պետք չէ դրանք միաժամանակ գցել կաթսայի մեջ: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, սպանախի ցողունները գցել մեջը, եփել 1-2 րոպե: Ստուգել, եթե ցողունները փափկել են, ավելացնել սպանախի տերևները, եփել 20 վայրկյան, ջրքամել, ողողել սառը ջրով, թողնել ջրքամվեն և սառչեն: Ընկույզը, համեմը, սխտորն ու կարմիր պղպեղը միասին լավ մանրացնել, տրորել, ավելացնել շատ մանր կտրտած համեմն ու մաղադանոսը: Սառած սպանախն ու այս զանգվածը միասին աղալ կամ տաղտակի վրա դանակով ծեծել, որից հետո համեմել աղով և քացախով: Ձևավորել նռան հատիկներով:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կանաչ փխալի

Commentaires