«ԱրմենիաTV»-ն ցեխ է շպրտել Սէֆիլյանի անցած մարտական ուղու վրա և պետք է ներողություն խնդրի․ փաստաբան(
- Zohrap Amiryan
- 4 нояб. 2016 г.
- 1 мин. чтения
1in.am-ը գրում է.
Ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանն ընդդեմ «Արմենիա TV» -ի քաղաքացիական հայց է ներկայացրել՝ հեռուստաընկերությունից պահանջելով իր վերաբերյալ տարածված կեղծ տեղեկությունները հերքել, ինչպես նաև իրենից հրապարակային ներողություն խնդրել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ժիրայր Սէֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ Սէֆիլյանի ձերբակալությունից օրեր առաջ՝ հուլիսի 12-ին «Արմենիա TV-ի «Սուր անկյուն» հաղորդման շրջանակներում ցուցադրվել է մի տեսանյութ, որում ասվում է, թե Սէֆիլյանն արցախյան ազատամարտի տարիներին, լինելով հրամանատար, մարտի դաշտում է թողել վիրավոր զինվորներից մեկին ու որոշել է այնտեղ եղած երկու ձիերից մեկը նստելով՝ հեռանալ: Փաստաբանը նշեց, որ այդ մարտական գործողությունների ժամանակ Սէֆիլյանն ինքն է վիրավոր եղել, և, ինչպես զինվորներից մեկն է պատմել, այդ ժամանակ նույնիսկ Ժ. Սէֆիլյանն ասել է՝ ատրճանակը տվեք՝ ինձ կրակեմ, դուք գնացեք:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
Comments