5 կանոն առողջ մեջք ունենալու համար |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 4 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Առողջ ողնաշար ունենալու համար հարկավոր է պարզապես ամեն օր հետևել 5 սովորական կանոնների.
1. Ամեն օր ուղղեք կեցվածքը
Օրը մի քանի անգամ կրկնեք հետևյալ վարժությունը. Կանգնեք ուղղահայաց մակերեսին մեջքով, օրինակ պատին: Ամպայման հպվեք նրան միաժամանակ ծոծրակով, մի փոքր իջեցված ուսերով, թիկունքով, նստատեղով ու կրունկներով: Կանգնեք մեկ րոպե, հիշեք մարմնի դիրքն ու պահպանելով այն հեռացեք պատից: Դա էլ հենց հանդիսանում է ճիշտ կեցվածք:
2. Մի դրեք ոտքը ոտքի վրա
Դա առաջացնում է ողնաշարի ներքևի հատվածի ցավեր, խախտում է արյան շրջանառությունն ու անգամ կարող է հանգեցնել փոքր կոնքի ու սեռական օրգանների հիվանդությունների առաջացման:
3. Փոխեք ձեր դիրքը կանգնելու ընթացքում
Եթե դուք ստիպված եք շատ կանգնել (օրինակ հասարակական տրանսպորտում կամ հերթի մեջ) մի մոռացեք փոխել ձեր դիրքն ամեն 10 րոպեն մեկ: Հաջորդականությամբ հարկավոր է հենվել ոտքերի վրա, որպեսզի մարմնի զանգվածը նրանց վրա հավասար բաշխվի:
4. Ուշադիր եղեք ծանրության հետ
Ծանրություն հարկավոր է բարձրացնել միայն 2 ձեռքով, իսկ մեջքն այդ դեպքում պետք է ուղիղ լինի և ոչ թե մեկ ուղղությամբ թեքված:
5. Բարձրացրեք ինքներդ ձեր տրամադրությունը
Ձեր տրամադրություն ու մեջքի ցավը իրար հետ շաղկապված են, այդ պատճառով հարկավոր չէ խորանալ խնդիրների, վիրավորանքների ու ապրումների մեջ: Հոգեկան ծանր վիճակում փոխվում է արյունատար անոթների տոնուսը, իսկ դա իր հերթին կարող է վատթարացնել արյան մատակարարումն արդեն իսկ ախտահարված նյարդային վերջույթները: Այս ամենի հետևանքով առաջանում են ցավային զգացողություններ մեջքի, հատվածում, որոնք կարող են տարածվել երբեմն նաև թևի ու ոտքի ուղղությամբ:
Նյութը ' Tert.am Medicine
Comentários