top of page

6 սխալ, որ մարդիկ գործում են անմիջապես արթնանալուց հետո |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 4 нояб. 2016 г.
  • 2 мин. чтения

Մարդիկ իրենք են որոշում իրենց օրվա ընթացքը, ուստի մասնագետները պատմել են, թե ինչ չի կարելի անել առավոտյան անմիջապես արթնանալուց հետո՝ օրը չփչացնելու համար

Վեր թռչել

Առաջին և ամենատարածված սխալը, որը մարդիկ անում են ամեն առավոտ, անմիջապես վեր թռչելն է: Հարկ է հիշել, որ օրգանիզմին ժամանակ է հարկավոր ամբողջությամբ արթնանալու համար, ուստի խորհուրդ է տրվում արթնանալ սովորականից 10 րոպե շուտ և մի փոքր ժամանակ տալ օրգանիզմին՝ արթնանալու և ձգվելու համար: Այս կերպ կարելի է և՛ մի փոքր մարզել մկանները, և՛ վերականգել արյան շրջանառությունը: Բացի այդ, այդ պարզ գործողությունը կարող է խթանել գլխուղեղում հաճույքի համար պատասխանատու հատվածը:

Սուրճ խմել

Սուրճի բույրը կարող է ամենահաճելիներից մեկը լինել: Բացի այդ, անկողնում սուրճ խմելը շատ ռոմանտիկ է: Սակայն դիետոլոգները խորհուրդ չեն տալիս այդ կերպ սկսել օրը: Բանը նրանում է, որ այս ըմպելիքը կարող է գրգռել աղեստամոքսային համակարգի լորձաթաղանթը, ինչի հետևանքով ավելի շատ ստամոքսահյութ է առաջանում՝ հանգեցնելով այրոցի: Ճիշտ կլինի սուրճը խմել նախաճաշից մեկ ժամ անց: Այս դեպքում սուրճը և՛ հաճելի կլինի, և՛ օգտակար:

Միացնել հեռուստացույցը

Սովորաբար մարդիկ իրենց առավոտը սկսում են նորություններից, սակայն հոգեբանները վստահ են, որ այդ կերպ մարդիկ բացասաբար են տրամադրվում, ուստի արթնանալուց հետո ցանկալի է լսել երաժշտություն:

Մոռանալ մարզանքի մասին

Որպես կանոն՝ մարդիկ առավոտյան միշտ որևէ տեղ են շտապում և մոռանում են մարմնամարզության մասին: Հարկ է հիշել, որ պարզ վարժություններն օգնում են ավելի արագ արթնանալ և բարելավում են արյան շրջանառությունը:

Ջուր չխմել

Դիետոլոգները խորհուրդ են տալիս առավոտը սկսել մի բաժակ ջրով: Այն ոչ միայն կարգավորում է օրգանիզմում ջրի բալանսը, այլև բարելավում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը: Ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի: Դրան կարելի է ավելացնել կիտրոնի հյութ, անանուխի մի քանի տերև կամ մի թեյի գդալ մեղր:

Վերցնել գաջեթներ

Հարկավոր է ժամանակ առ ժամանակ գաջեթներից «բեռնաթափման օր» կազմակերպել և սկսել օրը համեղ նախաճաշով, այլ ոչ թե էլ. փոստի ստուգմամբ ու նորություններ կարդալով: Ներկայում մարդիկ առհասարակ ամբողջ օրը գաջեթներով են աշխատում, ուստի առավոտյան պետք չէ լարել աչքերը:

Նյութը ' Tert.am Medicine

Комментарии


bottom of page