Поиск
Samsung-ի թոփ մենեջերները ծնկաչոք ներողություն են խնդրել Galaxy Note 7-ի համար|1in.am
- Zohrap Amiryan
- 5 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

1in.am-ը գրում է.
Չինական Շիցզյաչժուան քաղաքում հարավկորեական Samsung ընկերության ներկայացուցիչները ծնկաչոք կանգնել են տեղի գործընկերների առջև՝ ինքնհրկիզվող Galaxy Note 7 սմարթֆոնների հետկանչի պատճառով։ Այս մասին հայտնում է Tech Today-ը։
Պարբերականի տվյալներով՝ ավելի քան 20 թոփ-մենեջերներ ծնկի են եկել դիլերների հետ հանդիպման ժամանակ։
Ավելի ուշ ընկերությունում պարզաբանել են, որ դա արվել է՝ ի նշան երախտագիտության այն բանի, որ շատ չինացի դիլերներ պատվիրել են Samsung-ի արտադրանքը՝ չնայած սմարթֆոնների պայթյուններին առնչվող սկանդալի հետ։
Ավելի մանրամասն սկզբնաբյուր կայքում
Comments