Իրականում, 6 ամիս հետո կայանալիք ընտրությունները իմ կառավարությանը չափազանց խանգարում են. Կարեն Կարա
- Zohrap Amiryan
- 5 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.
Կհայտարարեմ, եթե նման որոշում կայացնեմ. պատմական Արցախի Տիգրանակերտ բերդ-ամրոցում տված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ի պատասխան հարցի, թե հաստատում է այն տեղեկությունը, որ պատրաստվում է անդամակցել Հանրապետական կուսակցությանը: «Եթե նման որոշում կայացնեմ, նաև մոտիվացիան կհայտարարեմ»,- ասաց նա: Հարցին, թե նրա քայլերը՝ գազի սակագնի նվազեցում և այլն, արդյոք նախընտրական չեն, և եթե արվելու էր, ինչու ավելի շուտ չէր արվում, վարչապետն ասաց, թե չի արվել, հիմա արվում է: «Իսկ ի՞նչ մոտիվացիա են ասում՝ նախընտրական է, պոպուրիստական է... նախ՝ նախընտրական չէ, ես այսօր ստանձնել եմ վարչապետի պարտականությունները և իմ առաջին նպատակային ֆունկցիան տնտեսության մեջ ակտիվություն մտցնելն է, եթե որևիցե մեկն ուզում է մեկնաբանի, թե նախընտրական է, թող մեկնաբանի: Եթե նույնիսկ նախընտրական է, լա՞վ է, թե վա՞տ է»,- հարցրեց նա: Ըստ նրա՝ բոլորն են տեսնում, որ տնտեսությունը պասիվ է։ Ուստի քայլ պետք է անել, որպեսզի տնտեսությունն աշխուժանա, արդար միջավայր ստեղծվի: «Հիմա եթե ընտրություն չլիներ, պատկերացնենք այս շանսը կա, անեի՞նք, թե՞ չանեինք»,- ասաց նա և խոստովանեց, թե իրականում վեց ամիս հետո կայանալիք ընտրությունները իր կառավարությանը չափազանց խանգարում են: Վարչապետի խոսքով՝ նախընտրական ժամանակահատվածը ոչ մի երկրում ակտիվ չէ: «Սպասողական իրավիճակ է լինում՝ բիզնեսն է սպասում, հասարակությունն է սպասում: Ասել եմ, որ չափազանց կարևոր է հասարակության հետ հետադարձ կապ ունենանք, որ հասարակությունը մեզ հավատա, որովհետև մենք առանց աշխատող, գործարար, քաղաքացիական մտածողություն ունեցող մարդու երկրում բան չենք կարող փոխել»,- ասաց նա և նշեց, որ առաջիկա 6 ամիսը պասիվ է լինելու:
Մանրամասները սկզբնաղբյուրում
Comments