Поиск
Էլեկտրաէներգիայի սակագինը նպաստառուների համար կսուբսիդավորվի 1000 դրամով|mamul.am
- Zohrap Amiryan
- 4 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

mamul.am-ը գրում է.
ԱԺ-ում 2017-ի բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվել է, թե ինչպես է ստացվում, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ բյուջեից գազի գնի սուբսիդավորում չի նախատեսվում, իսկ Ջանջուղազյանն իրեն ասել է, որ սպասվում է: Ատոմ Ջանջուղազյանը պատասխանել է, որ իրենց մասնավոր զրույցի ժամանակ թյուրիմացություն է եղել, որովհետև ինքը նման պատասխան տվել է ոչ թե գազի գնի, այլ՝ էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման վերաբերյալ: «Թյուրընկալում է եղել, ես ասել եմ, որ էլեկտրաէներգիան նպաստառուների համար պետական բյուջեի հաշվին կսուբսիդավորվի 1000 դրամով, ոչ թե գազը»,- նշել է փոխնախարարը:
Comentarios