Բնական միջոց՝ լեղապարկի և երիկամների քարերից ազատվելու համար |Tert.am Medicine
- 5 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Լեղապարկի և երիկամների քարերը կարող են լուրջ խնդիր դառնալ: Սա բավական տարածված խնդիր է, որը հիմնականում կապված է մարդու խմած ջրի և կերած սննդի հետ:
Ավանդական բժշկության բարդ ու վնասակար մեթոդների կիրառումից խուսափելու համար՝ կարելի է օգտագործել մի հիանալի ժողովրդական միջոց, որը կօգնի փոքրացնել քարերը և դուրս բերել դրանք օրգանիզմից: Բացի այդ, այս միջոցը կբարելավի ինքնազգացողությունը և թույլ կտա խուսափել լուրջ խնդիրներից:
Հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում անհրաժեշտ է նախապես խորհրդակցել բժշկի հետ:
Բաղադրությունը.
· 250 գրամ շաքարավազի փոշի,
· 0,25 լիտր բնական ձիթայուղ,
· 250 գրամ կիտրոնի կեղևի քերուկ,
· 250 գրամ մաղադանոսի արմատ (մաքրած),
· 250 գրամ մեղր:
Պատրաստման եղանակը.
Կիտրոնը լվանալ, կտրատել և մանրացնել հարիչի օգնությամբ: Մաքրել մաղադանոսի արմատները, կտրատել և մանրացնել ինչպես կիտրոնը: Ավելացնել մեղրը, ձիթապտղի յուղն ու շաքարավազի փոշին և խառնել այնքան ժամանակ, մինչև դառնա համասեռ զանգված:
Խառնուրդը հարկավոր է ընդունել օրը երկու անգամ (առավոտյան սոված փորին և երեկոյան քնելուց առաջ) մեկ ճաշի գդալ: Խառնուրդը անհրաժեշտ է լցնել ապակյա տարրայի մեջ և պահել սառնարանում:
Երիկամների և լեղապարկի քարերի խնդիրների մեծ մասը լուծելու համար հարկավոր է ընդունել խառնուրդը մինչև վերջ, այնուհետև անել 1-2 շաբաթյա դադար և կրկնել կուրսը: Պետք չէ խառնուրդը միանգամից շատ պատրաստել. երկրորդ կուրսի համար ցանկալի է օգտագործել թարմ խառնուրդ:
Այս դեղամիջոցն ունի հաճելի համ և օգնում է նաև պայքարել մի շարք ուրիշ խնդիրների դեմ, այդ թվում նաև վարակների և բակտերիաների:
Հարկ է նաև նշել, որ բուժման ընթացքում անհրաժեշտ է բավարար քանակությամբ ջուր խմել, որպեսզի օրգանիզմն ավելի հեշտ ու արդյունավետ աշխատի:
Նյութը ' Tert.am Medicine- ի



















Комментарии