Բաղադրատոմս, որը կօգնի շատ արագ ազատվել հոդացավերից ու հոդերի «ճռճռոցից» |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 5 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Ծնկներիի, ուսերի, արմունկների ու դաստակների հետ խնդիրները գրեթե անխուսափելի են այն մարդկանց համար, ովքեր օրվա մեծ մասը անցկացնում են համակարգչի առջև: Այդ խնդիրները սկսում են արտահայտվել հիմնականում 45 տարեկանում: Սակայն պատահում է, որ այդ ցավերը սկսում են 25- 30 տարեկանում:
Սակայն հոդացավերը կարող են առաջանալ նաև այլ պատճառներով, այսինքն կախված չլինեն նստակյած կենսակերպից ու համակարգչի առջև երկար նստելուց: Այդ ցավերը կարող են առաջանալ վնասվածքների, ծանրաբեռնվածության, կոտրվածքների, արթրիտի ու ռևմատիզմի պատճառով:
vajnoe.com-ը ներկայացնում է ժողովրդական մի բաղադրատոմս, որը 1-ին իսկ օգտագործումից արդեն կապահովի դրական արդյունք:
Բաղադրիչները՝ • 1 ճ/գ մեղր • 1ճ/գ մանանեխ(կծու)
• 1ճ/գ մանր աղ • 1ճ/գ ջուր
Պատրաստման եղանակը`
Մանրակրկիտ խառնեք բոլոր բաղադրիչներն այնքան, մինչև որ ստացվի համասեռ զանգված: Այնուհետև այն լցրեք համապատասխան տարայի մեջ, որպեսզի այն կարողանաք պահել սառնարանում 5-6 օր, որի ընթացքում էլ և այն հարկավոր է օգտագործել:
Օգտագործումը Քսուքը կարող եք օգտագործել ցանկացած ժամանակ, երբ ոտքերում կառաջանա դիսկոմֆորտ: Հարկավոր է պարզապես խնդրահարույց հատվածների վրա քսել այդ քսուքից ու այն մերսել, որից հետո այն փաթաթել պոլիէթիլենային թաղանթով և փաթաթել բրդյա տաք կտորով:
Նման կոմպրեսը ցանկալի է ոտքերի վրա թողնել կես ժամից մինչև 2 ժամ: Լավ կլինի այդ պրոցեդուրան կատարել քնելուց առաջ, որպեսզի հոդերը կարողանան հանգստանալ «բուժումից» հետո: Առավոտյան քսուքը կարող եք մաքրել:
Կրկնեք այդ պրոցեդուրանք 4-5 օր և վստահ եղեք, որ հոդացավերը ձեզ այլևս չեն անհանգստացնի:
Նյութը ' Tert.am Medicine-ի
Comments