top of page

Այս երկրում կանայք ավելի շուտ կբռնաբարվեն, քան կարդալ կսովորեն|mamul.am

  • Zohrap Amiryan
  • 5 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

mamul.am-ը գրում է.

Համաձայն ՄԱԿ-ի անց կացրած հետազոտությունների` Հարավաֆրիկյան Հանրապետությունը զբաղեցնում է առաջին տեղը բռնաբարությունների քանակով: Փաստ է այն, որ այս երկրի կանայք ավելի մեծ հավանականությամբ բռնաբարության զոհ կդառնան, քան հնարավորություն կունենան կարդալ սովորելու: Յոհաննեսբուրգում անցկացված անանուն հարցումները պարզել են, որ ամեն 4-րդ կինը դարձել է բռնաբարության զոհ: Տղամարդկանց 25%-ը խոստովանել է, որ բռնաբարություն է իրականացրել, նրանց մեծ մասը` մի քանի անգամ: Ընդ որում` խոստովանածների 73%-ն առաջին անգամ կանանց հանդեպ ոտնձգություն է իրականացրել մինչև 20 տարեկան դառնալը:

Պատահական չէ, որ ՁԻԱՀ-ով հիվանդների թվով ՀԱՀ-ը առաջատար է ամբողջ աշխարհում: Այս երկիրը առաջատար է նաև մանկական բռնաբարությունների քանակով: Հարցումները ցույց են տվել, որ անչափահասների 60%-ը սեքսի հետ ստիպողական ծանոթությունը բռնաբարություն չի համարում, իսկ սեքս-երեկույթները համարում են հաճելի ժամանց, որտեղ աղջիկների «ոչ» պատասխանը սեռական առաջարկներին չի ընդունվում: Աշխարհը ցնցած 8 ամսական, 9 ամսական, 4 տարեկան և այլ տարիքի երեխաների դաժան բռնաբարությունները տեղի են ունեցել հենց այս երկրում, որոնց մեծ մասն իրականացրել են աղջիկների ամենամտերիմ հարազատները, հայրերն ու խորթ հայրերը:

Comentarios


bottom of page