top of page

Հայկական ժամանակ». Տխուր տեղեկություններ՝ մաքսային ծառայության գործունեության նոր ոճի մասին

  • Zohrap Amiryan
  • 5 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Տխուր տեղեկություններ են ստացվում ՀՀ մաքսային ծառայության գործունեության նոր ոճի մասին։ Հայաստան ներմուծվող այն ապրանքները, որոնք ենթակա են մաքսային զննման, ենթարկվում են այնպիսի «զննման», որ ապրանքների մի զգալի մասը վնասվում Է:

Խոսքը վերաբերվում է հատկապես «փոքր» ներկրողներին, որոնց ներկրած բեռներով արկղերը դեսուդեն են շպրտվում, ու եթե դրանց մեջ կան ջարդվող ապրանքներ, դրանք վնասվում են։ Ինչպես ահազանգում են տնտեսվարողները, դա արվում է սահմանին «խիստ վերահսկողություն» սահմանելու անվան տակ։ Թե ինչ նպատակ Է հետապնդում մաքսայինի նոր աշխատաոճը, տնտեսվարողները դեռ չեն հասկացել։ Նրանց կարծիքով, մաքսավորները կամ փորձում են բարձրացնել կաշառքների «ստավկաները», կամ ուզում են արհեստական դժգոհություններ առաջացնել ՊԵԿ նոր ղեկավարի նկատմամբ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նյութի մասին տեղեկացանք ' tert.am կայքից

コメント


bottom of page