Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա|Armtimes.com
- Zohrap Amiryan
- 5 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

2017 թվականի հունվարի մեկից ջրի սակագինը Երեւանում եւ 9 մարզերում կբարձրանա, իսկ մեկ մարզում՝ Արմավիրում կնվազի:
«Երեւան ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը Armtimes.com-ի հետ զրույցում չի հերքել լուրը, միեւնույն ժամանակ նշելով, որ սակագնի մանրամասները հրապարակել չի կարող քանի որ ֆրանսիական «Վիոլիա ջուր» ընկերության հետ դեռեւս պայամնագիր չի կնքվել, այն նախատեսված է կնքել նոյեմբեր ամսի կեսին,-այս մասին գրում է Armtimes.com կայքը:
«Երեւան ջուր» ընկերության խոսնակի փոխանցմամբ՝ լուծարումից հետո կաշխատի մեկ օպերատոր՝ մեկ սակագնով: Գործող սակագները կպահպանվեն մինչեւ այս տարվա դեկեմբերի 31-ը: «Սակագինը բարձր չի, ընդունելի է հայկական եւ ֆրանսիական կողմերից: Սակագինը մի քիչ բարձր է, քան այսօր Երեւանում է, ցածր է, քան մարզերինն է: Սակագների մասով մենք կարող ենք ասել միայն պայմանագրի պաշտոնական կնքումից հետո, որը կլինի նոյեմբերի 15-ին»,- ասել է Մուրադ Սարգսյանը:
Մանրամասները սկզբնաղբյուրում
Commentaires