top of page

«Ժողովուրդ». Նախկին նախարարն արհեստական խոչընդոտներ է ստեղծել գործարարի համար

  • Zohrap Amiryan
  • 5 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը չեղարկել է իր նախորդի, կուսակցի՝ Արամայիս Գրիգորյանի պաշտոնավարման օրոք կայացված 610 մլն դրամի չափով վարչական տույժ կիրառելու որոշումը:

Այսպես՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից օգոստոսի 5-ին «Հայր եւ որդի Բունիաթյաններ» ընկերության նկատմամբ կայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման որոշում, ինչին ընկերության հիմնադիրը համաձայն չի եղել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիմնադիր Արմեն Բունիաթյանը հայտնեց, որ եթե չվիճարկեր եւ վճարեր սահմանված տույժը, ընկերությունը ուղղակի կսնանկանար: Թե ինչու է Արամայիս Գրիգորյանն արհեստական խոչընդոտներ ստեղծել գործարարի համար, հուսանք` մի օր կիմանանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Σχόλια


bottom of page