top of page

Առավոտ». Միակ բարձրաստիճան պաշտոնյան ՀՀ-ում, որ հրաժարվել Է ծառայողական ավտոմեքենայից

  • Zohrap Amiryan
  • 5 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը միակ բարձրաստինան պաշտոնյան Է ՀՀ-ում, որ հրաժարվել Է ծառայողական ավտոմեքենայից և աշխատանքի է գալիս հեծանվով։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարությունից ընդամենը 1 կմ հեռավորության վրա Է ապրում, կարող Է նաև ոտքով գալ։ Մեր հարցին՝ ծառայողական մեքենա չունե՞ք, նա պատասխանեց. «Միգուցե ինչ-որ տեղ թղթի վրա գրված Է, որ ունեմ, բայց ես այդ մեքենան չեմ տեսել և, ճիշտն ասած, մոտ ապագայում չեմ Էլ ցանկանում տեսնել։ Կարիքը չունեմ։ Ես իմ անձնական մեքենան ունեմ, բավականին քիչ եմ օգտագործում՝ շաբաթական 1- 2 անգամ, երբ ստիպված եմ քաղաքից դուրս գնալ ընտանիքիս հետ։ 34 տարեկան եմ, երևի 20 տարի Է՝ հեծանվով եմ շրջում, փոքր հասակից ինձ հետ Է եղել հեծանիվը»։

Երբ հարցրինք՝ բա որ մարզ գործուղման ուղարկեն, ի՞նչ եք անելու, փոխնախարարը 2 տարբերակ դիտարկեց՝ ոչինչ չի պատահի, որ սեփական մեքենայով գնամ, բացի այդ, վերջիվերջո հանրային տրանսպորտ կա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նյութի մասին տեղեկացանք tert.am կայքից

Comments


bottom of page