top of page

«Եթե Լևոն Ալթունյանն այդպիսի բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել». Կարեն Կարապետյան

  • Zohrap Amiryan
  • 5 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեցի գնահատական տալ առողջապահության նորանշանակ նախարարի՝ «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները, մորգը» հայտարարությանը: «Եթե նա նման բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել... Իսկ ես համարում եմ նրան լավ մարդ, բարոյական մարդ, որպես պոտենցիալ կառավարիչ, ով կարող է առողջապահության համակարգում փոփոխություններ անել, որոնք ուղղված կլինեն մարդուն, քաղաքացուն բավարարելուն և ադմինիստրատիվ կառավարման թերությունները շտկելուն»,- ասել է վարչապետն ու ավելացրել՝ առողջապահության նախարարի հայտարարության մասին անձամբ չի կարդացել, սակայն տեղեկանալուն պես, առավոտյան խոսել է Լևոն Ալթունյանի հետ:

Comentarios


bottom of page