«Ապերիկ» արտահայտությունը դարձել է դանակահարության պատճառ|armlur.am
- Zohrap Amiryan
- 6 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Armlur.am-գրում է.
Մաթևոս Սարոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015 թվականի մարտի 15-ին Վանաձոր քաղաքում տնակներից մեկի դիմաց ծաղրելով իրեն անծանոթ Փաշիկ Մելիքյանին և նրա կողմից ստանալով ապտակ, վիճաբանել ու հարձակվել է վերջինիս վրա, որի ընթացքում իր մոտ առկա սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածել է հարձակումը հետ մղող Ստեփան Մելիքյանի կրծքավանդակին, այս մասին ArmLur.am լրատվականը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Պարզվում է Մաթևոս Սարոյանը տեսնելով փողոցը հատող Փաշիկ Մելիքյանին սկսել է ծաղրել նրան, անվանել է «ապերիկ», որից կնոջ և երեխաների հետ անցնող Փաշիկը վրդովվել է և ապտակել Սարոյանին: Տղամարդիկ սկսել են միմյանց քաշքշել, իսկ երբ Ստեփան Մելիքյանը փորձել է նրանց հաշտեցնել դանակահարվել է Սարոյանի կողմից: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/608054/
Comments