top of page

Խոշոր ավտովթար Երևանում. կա 7 վիրավոր|shamshyan.com

  • Zohrap Amiryan
  • 6 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

shamshyan.com կայքը գրում է.

Նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաներում Արցախի պողոտայում բախվել են Mercedes մակնիշի 18 LM 800 համարանիշի և Volkswagen մակնիշի 35 FQ 583 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր Volkswagen-ի միջից հատուկ տեխնիկայի գործադրությամբ դուրս են բերել վիրավորին, ում ևս 6 վիրավորների հետ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Comments


bottom of page