«Հովհաննեսի ոտքը չի կտրվելու, դա բացառվում է». Էրէբունի ԲԿ-ի պատասխանը|Mamul.am
- Zohrap Amiryan
- 6 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Mamul.am-ը գրում է.
Այսօր կայացավ Հայ Կանանց ճակատի ակցիան Էրեբունի հիվանդանոցի մոտ: Հիմնադիր խորհրդարանի մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը «Սասնա ծռեր»-ի ֆեյսբուքյան էջում գրել է. «Ողջ տարածքը լցված էր ոստիկանական հաշվարկներով: Մեզ ընդառաջ եկավ Միքայել Մանուկյանն, ով մեզ ներկայացրեց մասնագիտական բացատրություն: Ասաց, որ Հովհաննեսի ոտքը չի կտրվելու: Դա բացառվում է: Ես նշեցի Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակից բժշկուհու կարծիքը, բժիշկն ասաց, որ բաց է այդ հարցը նրա հետ քննարկելու համար: Ուստի պետք է ջանանք հաղորդակցություն ստեղծել երկու բժիշկների միջև: Մենք պահանջել ենք հանրությանը ներակայացնել Հովհաննեսի ոտքի լուսանկարը: Հիվանդանոցի տնօրենը խոստացավ, որ կփորձի այդ հարցը լուծել: Սպասում ենք»:
Kommentare