Поиск
Նոյեմբերին Երկիրը կլուսավորի 21-րդ դարի ամենամեծ Լուսինը|1in.am
- Zohrap Amiryan
- 6 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Նոյեմբերի 14-ին Երկրի բնակիչները կկարողանան տեսնել 21-րդ դարի ամենամեծ Լուսինը: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն՝ հղում անելով գիտնականներին:
Նոյեմբերի 14-ին Լուսինը այնքան կմոտենա Երկրին, որ մեր մոլորակի բնակիչները կկարողանան հրաշալի տեսարանով հիանալ վերջին 70 տարում առաջին անգամ: Հաջորդ անգամ Լուսինը Երկրին շատ մոտ կլինի 2034 թ. նոյեմբերի 25-ին:
Լուսինը նոյեմբերի 14-ին կլինի 14%-ով ավելի մեծ և 30%-ով ավելի վառ:
Գիտնականները նշում են, որ այդ երևույթն ազդեցություն չի ունենա մարդու վրա: Մետեոկախվածություն ունեցող մարդիկ սուպերլուսնի պատճառով չպետք է առողջական վիճակի փոփոխություն զգան:
Նյութը ' 1in.am-ի
Comentarios