top of page

Կանադացի սուզորդը Խաղաղ օվկիանոսում հայատնաբերել է 66 տարի առաջ ԱՄՆ-ի կորցրած Mark 4 ատոմային ռումբը

  • Zohrap Amiryan
  • 6 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.

Կանադացի սուզորդ Շոն Սմիրչինսկին Բրիտանական Կոլումբիա նահանգի հյուսիսային ափի մոտակայքում հայտնաբերել է ատոմային ռումբ, որը ԱՄՆ-ի ԶՈՒ-ն կորցրել է դեռևս 66 տարի առաջ՝ Convair B-36B ռմբակոծիչի վարժանքի ժամանակ: Այս մասին գրում է ntv.ru -ն: Mark 4 ատոմային ռումբը սուզորդը սկզբում նմանեցրել է չբացահայտված թռչող օբյեկտի, սակայն տեղացի բնակչների հետ զրույցում պարզել է, որ 66 տարի առաջ այդ տարածքում իր ռազմական առաքելությունն է անցկացրել ամերիկյան Convair B-36B ռմբակոծիչը: Թռիչքի ժամանակ ռմբակոծիչը սկսել է այրվել, իսկ անձնակազմը ստիպված է եղել ռումբը նետել Խաղաղ օվկիանոսի վրա: Ավելի ուշ Սմիրչինսկին համեմատել է Mark 4 ռումբի համացանցում առկա լուսանկարներն իր հայտնաբերած սարքավորման հետ: Սուզորդն արդեն հայտնել է իր գտածոյի մասին Կանադայի ՊՆ: Ներկայում մասնագետները փորձում են պարզել արդյոք օվկիանոսի հատակին գտնվող ռումբը որևէ վտանգ ներկայացնո՞ւմ է շրջապատի համար և կարիք կա՞ այն ջրից դուրս բերելու:

Մանրամասները սկզբնաղբյուրում

Comments


bottom of page